Կառավարությունը հաճելի անակնկալ է պատրաստել հանրության համար

«Արտաշատից Երևան և Երևանից Աշտարակ հատվածը մենք նախատեսում ենք այս տարվա վերջին օրերին բացումն իրականացնել երկկողմանի երթևեկության համար: Այս պահին ավարտին են հասցվում կահավորման աշխատանքները՝ լուսավորության և ներկման: Հուսով ենք, որ դեկտեմբերի 29-ին կամ 30-ին կբացենք այդ հատվածները և նման հաճելի անակնկալ կմատուցենք հանրությանը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Ըստ նրա՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը հարավային սահմանից կսկսվի դեպի Քաջարան քաղաք, արժեքը 150 մլն դրամ է, մրցույթը նախապատրաստվել է և դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին մրցույթը կհայտարարվի, մի 4 ամիս անց կամփոփվի. «Հուսով ենք, որ եղանակային առաջին բարենպաստ պայմանների դեպքում շինարարական աշխատանքների մեկնարկը կտանք»:

Սակայն, ըստ փոխնախարարի, տեղական ընկերությունների կարողությունները չեն ներում, որ որպես կապալառու ներառվեն աշխատանքներում, բայց առավելագույնն արվում է, որ որպես ենթակապալառու ներառվեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031