
Ազատամարտիկը վնասազերծված զինված խմբի գործով կալանավորվել է Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվելուց հետո. panorama.am

Նոյեմբերի 25-ին Նորք Մարաշ վարչական շրջանում զինված խմբի վնասազերծման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 12-ին իր տնից ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 45-ամյա Աղասի Սերյոժայի Մարտիրոսյանը:
Վերջինի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը Panorama.am-ին տեղեկացրել է, որ Աղասի Սերյոժայի Մարտիրոսյանը Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հետախուզական վաշտում է ծառայել, Երևանի բնակիչ է, դատապարտված չի եղել, չի աշխատում, երկու անչափահաս երեխա ունի:
«Իմ պաշտպանյալը ընդհանրապես հրաժարվել է ցուցմունք տալ ու չի ընդունում իրեն առաջադրված մեղարանքը: Նաև պետք է նշեմ, որ նոյեմբերի 25-ին Սեյրան Մարտիրոսյանը որպես «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է շքանշանով»,- հավելել է պաշտպանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: