Արդյունավետ միջոց մրսածության և հարբուխի դեմ
Chatelaine կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որն օգնում է վերականգնել առողջությունը, լավացնել իմունիտետն ու ստիպում է ընդմիշտ մոռանալ մրսածության մասին: Ձմռան սեզոնին հարբուխն ու գրիպը հաճախ են խանգարում մեր սովորական կյանքի ռիթմին, և դրանցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ:
Այդ իսկ պատճառով ձեզ ենք առաջարկում համեղ թեյի բաղադրատոմս, որը ոչ միայն կբուժի, այլև կկանխարգելի գրիպի վարակն ու այլ վիրուսների ներթափանցումը մեր օրգանիզմ:
Թեյը շատ համեղ է և օգտակար, դրա բաղադրության մեջ են մտնում պարզ և հասանելի մթերքներ, որոնք կարող եք գտնել մոտակա յուրաքանչյուր խանութում:
Բաղադրություն
- 3բաժակ ջուր
- Կես կիտրոնի հյութ
- Դարչինի 1 ձողիկ
- 3կտոր փոքր կոճապղպեղ
- ¼ թ/գ մեխակ
- 1/2թ/գ քրքում
- 1 պտղունց կայեն
- 1½ ճ/գ մեղր
Բոլոր բաղադիչները՝ բացի մեղրից, խառնեք և հասցրեք եռման: Երբ խառնուրդը եռա, թողեք մի 10 րոպե եփվի: Ապա կրակն անջատեք և թողեք այն հասնի սենյակային ջերմաստիճանի: Երբ ցանկալի ջերմաստիճանի հասնի, ավելացրեք մեղրն ու խմեք գոլ վիճակում:
Հիշեք, որ նմանատիպ թեյերը կանոնավոր օգտագործման համար են, և արգելված է որոշակի դեղամիջոցների հետ դրանց օգտագործումը: Նախ և առաջ՝ խորհրդակցեք բժշկի հետ, ապա սկսեք բուժումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը