Ինչպես մեծացնել երջանիկ երեխա
Ճապոնացի Մասարու Իբուկան բազմակողմանի և շատ շնորհալի մարդ է: Լուրջ գործարար և «Sony»-ի ստեղծողներից մեկը, նա խորությամբ զբաղվել է մանկական հոգեբանությամբ և մանկավարժությամբ և ստեղծել է երեխաների վաղ զարգացման «3-ից հետո արդեն ուշ է» յուրահատուկ մեթոդիկան:
Նա միշտ ընդգծել է, որ երեխային զարգացնել պետք է ոչ նրա համար, որպեսզի նա հրաշամանուկ դառնա:
«Վաղ զարգացման հիմնական նպատակը դա երջանիկ երեխաների դաստիարակությունն է: Երեխային լավ երաժշտություն են տալիս լսելու և օտար լեզու են սովորեցնում ոչ նրա համար, որ նա դառնա երաժիշտ կամ լեզվաբան: Գլխավորը` զարգացնել երեխայի մեջ նրա անսահման հնարավորությունները, որպեսզի ավելի շատ ուրախություն լինի նրա կյանքում և աշխարհում»,- գրում է նա:
Ձեզ ենք ներկայացնում Մասարու Իբուկայի «3-ից հետո արդեն ուշ է» գրքից գլխավոր խորհուրդները:
1. Վաղ մանկությունից երեխային շրջապատեք մարդկության լավագույն ձեռքբերումներով: Լսեք դասական երաժշտություն, ցույց տվեք արվեստի գործեր, կարդացեք գեղարվեստական գրականություն:
2. Հաճախ վերցրեք երեխային ձեռքերի վրա:
3. Փոքրի նման մի խոսեք երեխայի հետ: Ծնված օրվանից երեխայի հետ խոսեք մեծի լեզվով:
4. Պարապեք երեխայի հետ ամեն օր:
5. Մի վիճեք երեխայի ներկայությամբ:
6. Թույլ տվեք երեխային քնել Ձեր մահճակալում:
7. Խրախուսեք այլ մարդկանց հետ երեխայի շփվելու ցանկությունը:
8. Մի արգելեք երեխային իր շահերը պաշտպանել և նույնիսկ վիճել:
9. Մի սահմանափակեք երեխային: Այն ամենը, ինչ երեխան անում է ձեռքերով, զարգացնում է նա ինտելեկտը:
10. Գովացեք և պատժեք զգուշությամբ: Գովացեք գործի համար, հատկապես տղաներին, պատժեք հազվադեպ:
11. Մի պարտադրեք երեխային Ձեր «լավը» և «վատը»:
12. Երեխայի մեջ առաջացրեք և աջակցեք ինչ-որ բանի նկատամամբ հետաքրքրություն:
13. Կրկնեք անցած նյութերը:
14. Երեխային պետք է ոչ միայն մայր, այլ նաև հայր: Ոչ մի սահմանափակում չպետք է լինի երեխայի և հոր շփման մեջ:
15. Մանկական ֆանտազիաները երբեք անիմաստ մի համարեք:
16. Մի վերբերվեք երեխային ինչպես Ձեր սեփականությանը:
17. Զարգացրեք երեխայի մոտ շոշափողական զգացողությունները:
18. Մի գնեք երեխային այն ամենը, ինչ նա խնդրում է:
19. Առաջարկեք երեխային մասնիկներից բաղկացած խաղալիք: Երեխան մեծ ուրախություն է զգում նրանից, որ կարողացել է ինքնուրույն ամեն ինչ հավաքել:
20. Զբոսնեք ոտքով երեխայի հետ:
21. Երբ երեխան ինչ-որ բանով զբաղվում է, մեծ նշանակություն մի տվեք արդյունքին: Նրա համար կարևորի պրոցեսն է, այլ ոչ թե արդյունքը:
22. Մի բռնացեք երեխայի կամքի վրա:
23. Խթանեք երեխայի մոտ ոչ ստանդարտ մտածողությունը:
24. Մինչև երեխային դաստիարակելը պետք է սկզբում դասիարակվեն ծնողները` այսինք Դուք:
Եվ վերջում Մասարու Իբուկայի ևս մեկ գերազանց ցիտատ.
«Ամենալավ դաստիարակությունը երեխայի համար դա մայրական սերն է: Ծնողների համար ամենագլխավոր զբաղմունքը դա երեխաների դաստիարակությունն է: Եթե նրանք համաձայն չեն դրա հետ, էլ ինչու՞ են երեխա ունեցել»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը