Բաժիններ՝

«Չգիտեմ, մենք հունվարին նոր ֆուտբոլիստներ կգնե՞նք, թե՞ ոչ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի հնարավոր ուժեղացման կապակցությամբ:

«Շատ ավելի կարևոր է աշխատել նրանց հետ, ով կա, և, եթե նրանց վստահում ես, ապա նրանք դա պետք է զգան, բայց ոչ թե մի քանի օր, այլ երկար ժամանակ: Այլ կերպ հնարավոր չէ:

Եթե կան պրոբլեմներ, ապա պատճառը վարպետության մակարդակում չէ, այլ, հնարավոր է, կենտրոնացման կորստի կամ մեկ այլ ուրիշ բանի մեջ: Բացի այդ, մենք հաստատ չգիտենք, կարո՞ղ են արդյոք պոտենցիալ նորեկներն ուժեղացնել թիմը: Դրա համար դեռ ոչինչ չենք անի, իսկ հետո կերևա:

Եթե մեզ անհրաժեշտ լինի ուժեղացումը, ապա մենք կանենք ամեն ինչ, ինչ պետք է, բայց վաղօրոք այդ մասին չենք խոսի: Տվյալ պահին ես չեմ մտածում տրանսֆերների մասին: Բայց մի կասկածեք, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր իրավիճակի և աշխատում ենք օրը 24 ժամ:

Բայց ես չգիտեմ, մենք արդյոք կգնե՞նք որևէ մեկին հունվարին, ամռանը, կամ ընդհանրապես ինչ-որ մեկին կգնե՞նք»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս