Բաժիններ՝

Ինչպես դառնալ ավելի հմայիչ` մոգական քարերի օգնությամբ

Գիտե՞ք արդյոք Դուք, թե ինչպես էր հաջողվում եգիպտական թագուհիներին պահպանել երիտասարդությունը և գեղեցկությունը: Պարզվում է, որ նրանք ամեն օր իրենց մարմինը մերսում էին թանկարժեք քարերով: Դա թույլ էր տալիս միշտ իդեալական տեսք ունենալ: Դուք նույնպես կարող եք ավելի հմայիչ դառնալ դրանց օգնությամբ: Ունենալով քար-թալիսման` Դուք կարող եք ավելի գրավիչ դառնալ տղամարդկանց համար: Եվ այսպես, որ մոգական քարերը կօգնեն դառնալ ավելի իդեալական:

Ավանտյուրինը կօգնի ազատվել բշտիկներից, շտիկացանից և ալերգիայից: Այն վերականգնում է մաշկի կառուցվածքը` տալով նրան փայլ և թարմություն: Եթե ամեն առավոտ մերսեք դեմքի պրոբլեմային հատվածներ, ապա կարող եք մաշկը դարձնել հարթ և ուղիղ: 1_640x355

Ակվամարինն օգնում է ազատվել կնճիռներից: Ակվամարինի մոգական հատկությունները կօգնեն ազատվել ինչպես՝ դիմաշարժության կնճիռներից, այնպես էլ՝ տարիքային: Այս քարով մերսումից հետո մաշկը կդառնա ավելի ձիգ և երիտասարդ: 2_640x343

Ամետիստը համարվում է լավ միջոց` պեպենների և պիգմենտային հետքերի դեմ: Ամետիստի մոգական հատկություններն ընդունակ են մաքրելու մաշկը յուրաքանչյուր արատից: Այն բանի համար, որպեսզի ազատվեք անցանկալի հետքերից, անհրաժեշտ է օրը մեկ անգամ մերսել այդ քարով մաշկի պրոբլեմատիկ հատվածները: 3_640x443

Փիրուզը կնոջը կդարձնի ավելի հմայիչ՝ բոլոր առումներով: Այդ քարը ոչ միայն բարելավում է մաշկի գույնը, այլ նաև բարձրացնում է տրամադրությունը, ինչն անպայման կձգի հակառակ սեռի հայացքները: Ցանկալի է, որ այդ քարը միշտ հպված լինի մարմնին: 4_640x384

Նռնաքարը կնոջը սեքսուալ է դարձնում: Այն ակտիվացնում է կանացի թովչանքը և ներքին հմայքը: Այդ մոգական քարն անհրաժեշտ է կրել միջնամատին: 5_640x480

Ժադեիտն օժտված է երիտասարդացնող հատկությամբ և երկար ժամանակ պահպանում է երիտասարդությունը և գեղեցկությունը: Որպեսզի ժադեիտի մոգական հատկությունները գործեն, անհրաժեշտ է շաբաթը գոնե մեկ անգամ մերսել դրանով ամբողջ մարմինը: 6_640x480

Զմրուխտը կօգնի ազատվել աչքերի տակի մուգ շրջանակներից և աչքերի կարմրությունից: Դրա համար անհրաժեշտ է ուղղակի օրը 2 անգամ քարը 10 րոպեով հպել կոպերին: 7_640x291

Նեֆրիտը երիտասարդացնում է ոչ միայն դեմքը, այլ նաև ամբողջ մարմինը: Որպեսզի քարի մոգական հատկությունները գործեն, անհրաժեշտ է այն միշտ կրել պարանոցին: Օգտակար է նաև այդ քարով մերսում կատարելը: 8_640x550

Վարդագույն կվարցը կնոջը դարձնում է գայթակղիչ, բացում է սիրային չակրաները և նվիրում է թարմ և երիտասարդ մաշկ: Վարդագույն կվարցը պետք է կրել պարանոցին: 9_640x418

Շափյուղան յուրաքանչյուր գիրուկ կնոջ կվերածի բարեկազմ գեղեցկուհու: Այն իջեցնում է ախորժակը և նպաստում է քաշի արագ կորստին: Որպեսզի մոգական այս քարը գործի, այն պետք է միշտ պահեք Ձեզ մոտ, հաճախ պահեք ձեռքի մեջ և շփեք ձեռքի ափերով: 10_640x420

Սաթը վերականգնում է մազերի կառուցվածքը` դարձնելով դրանց առողջ և թավշյա: Այդ քարը նաև բուժում է մաշկի հիվանդությունները և դարձնում է կնոջը սեքսուալ և գայթակղիչ: Սաթն անհրաժեշտ է, որպեսզի ուղղակի պահեք Ձեզ մոտ: 11_640x480

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031