
Մովսիսյանը և Օզբիլիզը՝ Ռուսաստանում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների շարքում

Ռուսական Sports.ru կայքը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստների ցանկը, որտեղ տեղ են գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը:
Ըստ աղբյուրի՝ Մովսիսյանը տարեկան ստանում է 2.5 միլիոն եվրո, իսկ Օզբիլիզը՝ 2 միլիոն եվրո:
Ցուցակում առաջինը «Զենիթի» ֆուտբոլիստ Հալկն է: Նա ստանում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ:
Սիրարփի Աղաբաբյան