Բաժիններ՝

Թայսոն Ֆյուրին զրկվել է IBF չեմպիոնական տիտղոսից

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չի պլանավորել, որ բրիտանացին մատչ-ռևանշ կանցկացնի Վլադիմիր Կլիչկոյի հետ:

«Դա ճիշտ է: Ֆյուրին զրկվել է գոտուց: Մեր հավակնորդը Վյաչեսլավ Գլազկովն է, բայց դրա փոխարեն՝ Ֆյուրին համաձայնագիր է ստորագրել Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ անցկացնելու մասին»,- ասել է IBF-ի ներկայացուցիչ Լինդսի Թակերը:

Ֆյուրին նոյեմբերի 28-ին հաղթանակ տարավ Կլիչկոյի նկատմամբ մրցավարների միաձայն որոշմամբ և դարձավ IBF, IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն:

Նոյեմբերի 30-ին ուկրաինացի բռնցքամարտիկ Վյաչեսլավ Գլազկովի մենեջեր Էգիս Կլիմասը հաղորդել է, որ Գլազկովը հանդիսանում է IBF գոտու պարտադիր հավակնորդ, իսկ Ֆյուրիի հետ մենամարտի մասին բանակցությունները վարվում են: Արդյունքում՝ բրիտանացին համաձայնեց Կլիչկոյի հետ ռևանշի անցկացմանը:

Կարդացեք նաև

Ինչպես հաղորդում է The Sun-ը, առաջիկայում Ոստիկանությունը կհարցաքննի Ֆյուրիին՝ նրա հոմոֆոբիական մեկնաբանությունների կապակցությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031