Բաժիններ՝

Օրվա բաղադրատոմս. Տորթ «Կարմիր թավիշ»

Տորթ «Կարմիր թավիշ» – ԱՄՆ-ում և անգլալեզու երկրներում շատ հայտնի` մուգ կարմիր, վառ կարմիր, կամ կարմրաշագանակագույն տորթ: Եթե Դուք դեռ չեք փորձել այս տորթը, կարեի է ասել, որ Դուք տորթ չեք կերել:

18սմ տրամագծով 2 կլո թխուկի համար անհրաժեշտ է.

1. ալյուր – 340գ

2. շաքարավազ – 300գ

3. կակաո – 1 ճ/գ

4. աղ – 1.4 թ/գ

5. սոդա – 1 թ/գ

6. փխրեցուցիչ – 2 թ/գ

7. ձու – 3 հատ

8. բուսայուղ – 300 մլ

9. կեֆիր (մածուն) – 280 մլ

10. վանիլի էքստրակտ – 1 թ/գ

11. սննդային կարմիր գելային ներկանյութ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Տաքացնել ջեռոցը` մինչև 170°C: Պատրաստեք կաղապարները` պատելով յուղաթղթով: Հարել ձուն շաքարավազի հետ` մինչև լավ սպիտակելը և ավելացնել վանիլի էքստրակտը: Ավելացնել ներկանյութը: Կեֆիրի մեջ ավելացնել սոդան և սպասել մի քանի րոպե, որից հետո ավելացնել բուսայուղը և լավ խառնել: Մնացած չոր բաղադրիչները խառնել իրար և մաղել: Աստիճանաբար դանդաղ արագությամբ հերթականությամբ 3 անգամից ավելացնել չոր բաղադրիչները և 2 անգամից կեֆիրի և բուսայուղի խառնուրդը: Խմորի գույնը չպետք է լինի կարմիր կամ վարդագույն: Գույնը պետք է լինի մուգ կարմիր: Միայն այդ ժամանակ այն կարող է կոչվել «Կարմիր թավիշ»: Թխել մոտ 30 րոպե:  2_640x472 3_640x476

Կրեմի համար անհրաժեշտ է.

1. սերուցքային պանիր «Philadelphia» – 260գ

2. կարագ – 250գ

3. շաքարի փոշի – 150գ

4. վանիլի էքստրակտ – 2 թ/գ 4_640x528

Պատրաստման եղանակը

Կարագը և պանիրը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:

Կարագը հարել շաքարի փոշու հետ` մոտ 10 րոպե` մինչև լավ սպիտակելը: Ավելացնել վանիլի էքստրակտը և 1ճ/գ կաթ: Լավ խառնել: Ավելացնել պանիրը և լավ խառնել` մինչև միասեռ զանգված ստանալը: 5_640x280

Սառելուց հետո թխվածքները հավասարեցնել և պատել կրեմով: 6_640x470 7_640x526 8_640x496

Զարդարել ըստ ճաշակի:

11_640x428 1_640x479 inst_640x425 10_640x360

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս