Վթար Ծաղկաձոր քաղաքում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ 34-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի 25 ZZ 055 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից փոսը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները նկատել են ձյան մեջ արգելափակված ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները «Տոյոտա Պրադո» մակնիշի 34 SO 164 (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

Տեսանյութեր

Լրահոս