Հայաստանում տարեկան մինիմումը 12-14 տոննա ոսկի կունենանք. Կարեն Ճշմարիտյան

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված կայացել է «Lydian international» և ֆինանսական խմբերի համաձայնությունը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով՝ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ 325 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն է ստանձնվել: «Սրա արդյունքում 2 տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը և սրան գումարներ են ավելացնելու նաև միջազգային ֆինանսական կորպորացիան և եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը: Եվ մոտավորապես ներդրումները կազմելու են 460-480 մլն դոլար, որի արդյունքում մենք կունենանք տարեկան մինիմումը 12-14 տոննա ոսկի՝ արտադրված Հայաստանում: Եվ սրա արդյունքում արդեն արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը հայաստանում»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը՝ նշելով, որ ներդրումների իրականացումը սկսվելու է հաջորդ տարվա գարնանը, շինարարության մեջ զբաղված է լինելու մոտավորապես 1500 աշխատող:

Կարեն Ճշմարիտյանը նաև ավելացրեց, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել՝ ընդ որում՝ բոլոր ուղղություններով. «Եթե մինչ այդ մենք ունեինք նաև ուղղակի օտարերկրյա ներդումների մասով որոշակի անկում, հիմա այդ մասով էլ կա ավելացում, այսինքնէ՝ բոլոր ուղղություններով և համարյա բոլոր երկրների գծով ունենք օտարերկրյա ներումների ծավալների աճ»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կարծում ՝ բոլոր գերատեսչությունները պետք է աջակցեն ծրագրի իրականացմանը, այն կարևոր է, 2016-2017թթ. համար մեծ տնտեսական ակտիվություն կբերի:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս