Շմայսը խելքի՞ կգա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Կփոխվի Սահմանադրությունը, թե ոչ՝ կուսակցությունները թերեւս պետք է մտածեն, թե ում են նրանք «գործուղում» խորհրդարան: Թե կիսանախագահական եւ թե խորհրդարանական մոդելի դեպքում Ազգային ժողովի դերը հսկայական է, իսկ քաղաքացիների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ ձեւավորվում է պատգամավորների մտավոր մակարդակի գնահատականներից: Այս պահին օրենսդիրների մեծ մասի մակարդակը ահավոր ցածր է: Մենք ասում ենք՝ Ազգային ժողով, հասկանում ենք՝ Շմայս, գեներալ Մանվել, Թոխմախի Մհեր եւ այլն: Միայն երեք խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը 100 տոկոսով կազմված են գրագիտության որոշակի նշաձող ունեցող մարդկանցից, մնացած խմբակցություններում կան «շմայսատիպ» երեւույթներ: Դուք կասեք, հավանաբար, որ գործարարներին, գողական եւ քրեական հակումներ ունեցող մարդկանց ավելի հեշտ է պատգամավոր դառնալ իշխանության թիմից: Դա ճիշտ է, բայց` միայն մասամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031