«Առաջ, որ ունեինք այդ Սահմանադրությունը, լա՞վ էինք ապրում…». Սերգեյ Դանիելյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի թղթակիցը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ

– Սերգեյ, վերջին ամիս­ներին մեր երկրի թիվ մեկ օրակարգային թեման սահմանադրական բարեփոխում­ներն են, որոնց հետ կապված՝ տարբեր մարդիկ տարբեր մտահոգություններ են առաջ քաշում, երկրի կառավարման ձեւի փոփոխությունից մինչեւ միասեռականների ամուսնու­թյան օրինականացում։ Այս նոր Սահմանադրության մեջ Ձեզ համար ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել։

– Ես ոչ հինն եմ կարդացել, ոչ էլ նորը, խնդիրը Սահմանադրու­թյուն ունենալ-չունենալու մեջ չէ, կառավարությունը պետք է փո­խել, վերջ։ Առաջ, որ ունեինք այդ Սահմանադրությունը, լա՞վ էինք ապրում… իսկ դա արդեն ուրիշ՝ քաղաքական հարց է, իսկ Սահ­մանադրությունը քաղաքական հարց չէ։

Այս ընթացքում «ոչ-ի» տարբեր ճակատներ ձեւավորվեցին, Դուք ո՞ր ճակատին եք հավատում։

– Ոչ մի ճակատն էլ չի օգնի՝ հասկանալու, որ իշխանու­թյունը, որը ձեռնարկել է Սահմանադրությունը փոխելը, կամ որեւէ այլ գործառույթ չի կարո­ղացել մարդավարի աշխատել այսքան տարիներ, եւ սա էլ է սխալ բան, ոչ մի ճակատ պետք չէ, որ մարդ հասկանա, որ իշ­խանությունը վատ տնտեսվարողներ են, եւ, որպես տնտեսվարող օղակ, այս իշխանությունը չի կարողանում աշխատի։ Իսկ այդ ճակատներից ոչ մեկն ինձ չի հետաքրքրում, որովհետեւ ես գիտեմ՝ իշխանությունն ինչ ձեռ­նարկում է, վատ բան է։ Ես այդպես եմ սովորել այս 20-25 տար­վա ընթացքում եւ չեմ հիշում մի որեւէ բան, որ իրենք անեն, ու հետո լավ լինի։ Դրա համար, ել­նելով իմ դառը փորձից, որպես քաղաքացի, հասկանում եմ, որ ինչ անում են, ըստ երեւույթին, անում են իրենց բիզնեսը զար­գացնելու համար՝ վերջ։ Թե հիմա կվերարտադրվեն, կար­տադրվեն վեգետատիվ ձեւով, թե սեռական՝ չգիտեմ, ինձ չի հետաքրքրում։ Ես գիտեմ, որ սրանք ինչ անում են, վատ է, ու ես գնալու եմ ասեմ՝ ոչ, այդքան բան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս