«Թող բոլորդ հրապարակից տուն վերադառնաք գլուխներդ բարձր քայլելով». Երվանդ Մանարյան

«Ցանկանում եմ հաջողություն»,- այս մասին այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց արվեստագետ, մտավորական Երվանդ Մանարյանը: Նա նշեց, որ տարիներն անցնում են և պատասխանատվության զգացումը ծանրանում է:

«Մեզանից յուրաքանչյուրը մեջքի ետևում ունի ընտանիք, զավակներ, պատասխանատու է նրանց համար, որտեղ էլ որ գտնվի: Մարդ արարածը միայնակ չէ, ինքը կապված է այդ հզոր, այդ ուժեղ հանգույցներով, ընտանիքը, իմ անցավորները, որոնց առաջ ես պատասխանատու եմ: Զարմանալի բան է, որ գնալով ավելի հավատում ես, որ հանդիպելու ես նրանց և ասելու, թե ինչպես անցկացրիր քեզ տրված ժամանակը: Ամեն մարդ ունի իր պատկերացումը, բայց ընտանիքի, երեխաների առաջ պատասխանատվությունը ամեն բանից բարձր պետք է լինի, միայն այդ դեպքում է, որ երկիրը կանգնած կլինի ուժեղ ոտքերի վրա: Նայած թե քաղաքացիներն ինչքանով են իրենց պարտաճանաչությունը զգում հայրենիքի նկատմաբ:

Սա ամենակարևորն է, որ մեզ տրվում է այսօր: Իմ ընտանիքը ինձ համար առաջնահերթ է և նրա պատիվն ինձ համար առաջնահերթ է: Թող այնպես լինի այնպես, որ համարձակ վերադառնանք տուն և ասենք, որ մեր պատիվը բարձր պահեցինք»,- նշեց Մանարյանը, շարունակելով, թե ցանկանում է, որ հրապարակից տուն վերադառնալիս գլուխները բարձր քայլեն և իմանան, որ հայրենիքի համար կարևոր բան են արել, որովհետև ամեն մի խոսքի, ամեն մի ասվածի համար պատասխան են տալու: «Ցանկանում եմ հաջողություն, Դուք բոլորդ անխտիր կերպով գլուխը բարձր վերադառնաք Ձեր ընտանիքներին և ասեք, որ Ձեր հայրենիքի համար անկեղծ եք եղել»,- նշեց Մանարյանը:

Տեսանյութեր

Լրահոս