Ինչպիսի՞ն է Սիրիայում ռուսական ավիահարվածների վերաբերյալ ՀՀ բնակչության արձագանքը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հոկտեմբերի 23-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած «Սիրիայում ռուսական ավիահարվածների վերաբերյալ ՀՀ բնակչության արձագանքը» թեմայով հետազոտության տվյալները:

Նա նախ ներկայացրեց հետազոտության մեթոդաբանությունը. «Հարցման ﬔթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ, հարցումների քանակը ՝ 1104, ընտրանքը՝ ներկայացուցչական ընտրանք՝ ըստ սեռի, տարիքի և բնակության վայրի, հետազոտության վայրը ՝ Հայաստանի Հանրապետություն, Ընտրանքի սխալը ՝ ±3%»:

Այնուհետև ներկայացրեց հետազոտության տվյալները.

Տեղյա՞կ եք արդյոք Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազﬕ մասին հարցին հարցվողները պատասխանել են հետևյալ կերպ. այո-92%, ոչ-7%, դժվարանում եմ պատասխանել-0.4%

Ասացեք, խնդրեմ, ըստ Ձեզ` ովքե՞ր կամ ո՞ր երկրներն են ﬔղավոր/պատասխանատու Սիրիայում տիրող իրավիճակի համար:

ԱՄՆ-52%

Ահաբեկչական խմբավորումներ-23%

Թուրքիա-15%

Սիրիայի իշխանություն/նախագահ Բաշար ալ Ասադ- 15%

Սիրիայի ընդդիմություն-8%

Ռուսաստան-6%

Եվրոպական երկրներ-5%

Սաուդյան Արաբիա-3%

Այլ-4%

Դժվարանում եմ պատասխանել-15%

Սեպտեմբերի 30ից Ռուսաստանը կետային ավիահարվածներ է հասցնում Սիրիայում Իսլամական պետության գրոհայինների դիրքերին: Ինչպե՞ս եք վերաբերվում Սիրիայում ռազմական գործողություններին ռուսական օդուժի մասնակցությանը:

Լիովին դրական-39%

Ավելի շուտ դրական-27%

Ավելի շուտ բացասական-14%

Ընդհանրապես բացասական-8%

Դժվարանում եմ պատասխանել-12%

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ռուսաստանի այս քայլը կնպաստի Սիրիայի քառամյա պատերազﬕ ավարտին:

Միանշանակ այո-25%

Ավելի շուտ այո-34%

Ավելի շուտ ոչ-12%

Միանշանակ ոչ-10%

Դժվարանում եմ պատասխանել-19%

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Սիրիայում ռազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցության հիմնական նպատակը:

Արևելքում Ռուսաստանի ազդեցության ﬔծացում-39%

ԱՄՆ-ի ազդեցության ոլորտի նվազում-21%

Ռուսաստանի և ԱՄՆ‐ի ազդեցության շրջանակների բալանսավորում-21%

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության պաշտպանում-14%

Հարաբերությունների կարգավորում Արևմուտքի հետ-12%

Այլ-6%

Դժ. Պատ.-11%

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի անվտանգության վրա Ռուսաստանի գործողությունները:

Չեն անդրադառնա-55%

Սիրիայում հայկական համայնքը կհայտնվի ահաբեկիչների գործողությունների կիզակետում-17%

Կﬔծացնի հավանականությունը ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օգտագործմանը՝ Սիրիայում տեղակայված ահաբեկչական կենտրոններին հարված հասցնելու համար-11%

ՀՀ-ն կարող է դառնալ ահաբեկչական խմբավորումների թիրախ-8%

Այլ-3%

Դժ. Պատ.-11%»:

 

Տեսանյութեր

Լրահոս