Բաժիններ՝

Զգուշացեք Wi-Fi-ից

Ժամանակակից հասարակությունն ու զարգացող տեխնոլոգիաները հաճախ մեզ վտանգի առջև են կանգնեցնում: Իրականությունն այն է, որ հաճախ այս փաստն անտեսում ենք, քանի որ բավականին տեղեկություններ չունենք դրանց կողմնակի ազդեցության մասին:

Wi-Fi-ի սարքը, որն ամենուր շրջապատում է մեզ, անկասկած, լավագույն հայտնագործությունն է, որը թույլ է տալիս մի քանի սարքավորում միացնել համացանցին՝ առանց լարերի:

Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ այս սարքը կարող է վնասակար լինել մեր առողջությանը:

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ Բրիտանիայի առողջապահության նախարարության կողմից արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս սարքը բացասաբար է ազդում մեր առողջության վրա:

Wi-Fi-ի արձակած ալիքները կարող են մի քանի առողջական խնդիրներ առաջացնել

  • Կենտրոնացման պակաս
  • Անքնություն
  • Քրոնիկ հոգնածություն
  • Ականջացավ
  • Հաճախակի գլխացավեր

Քանի որ մենք չենք կարող ապրել առանց այս սարքի, խորհուրդ է տրվում այն պարզապես տեղադրել այնպիսի սենյակում կամ վայրում, որտեղ հազվադեպ եք լինում:

Կարևոր է հիշել, որ սարքը չի կարելի թողնել ննջասենյակում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս