Բաժիններ՝

Եվրո-2016. անցումային խաղերի արդյունքները

Երեկ կայացան Եվրո-2016-ի ընտրական փուլի անցումային խաղերից ևս երկուսը:

Եվրո-2016-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի առաջին խաղում Շվեդիայի հավաքականը ընդունեց Դանիայի ընտրանուն:

50-րդ րոպեին աչքի ընկավ Էմիլ Ֆորսբերգը, 47-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: 80-րդ րոպեին Նիկոլայ Յորգենսենը կրճատեց հաշվի տարբերությունը: Շվեդները հաղթեցին 2:1 հաշվով:

Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին` Կոպենհագենում:

Իսկ Ուկրաինայի ազգային ընտրանին սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի հետ և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Յարմոլենկոն և Սելեզնյովը:

Սիրարփի Աղբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս