Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հավաքականը հաղթեց աշխարհի հավաքականին
Երեկ Մանչեսթերում «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի է ունեցել բարեգործական խաղ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հավաքականի և Աշխարհի հավաքականի մասնակցությամբ (3:1):
Խաղը կազմակերպել էր Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմի ֆոնդը: Ստացված բոլոր միջոցները կուղղվեն կարիքավոր երեխաների օգնության համար: Մարզադաշտում ներկա են եղել ավելի քան 75 հազար հանդիսատես:
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, իսկ Աշխարհի հավաքականինը` Կարլո Անչելոտին:
Հաղթողների կազմում դուբլով աչքի է ընկել Մայքլ Օուենը և ևս մեկ գոլ իր հաշվին գրանցել է Փոլ Սքոուլզը: Աշխարհի հավաքականում աչքի է ընկել Դուայթ Յորքը:
Ավելացնենք, որ խաղի ընթացքում Դեյվիդ Բեքհեմը իր տեղը զիջել է որդուն` Բրուքլինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը