Բաժիններ՝

Վստահ ենք, որ Փարիզի ահաբեկչությունները ոչ մի կերպ չեն ազդի Եվրո-2016-ի անցկացման վրա. Լեոնիդ Սլուցկի

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին վստահություն է հայտնել, որ Փարիզի ահաբեկչությունները չեն ազդի Եվրո-2016-ի վրա:

-Ինչպե՞ս թիմն ընդունեց Փարիզի ողբերգության մասին լուրը և ինչպես այն ազդեց նախապատրաստման վրա:

-Այսօր առավոտյան բոլորը միայն այդ մասին էին խոսում և քննարկում: Իհարկե, ապրումների մեջ էինք և հարգեցինք զոհվածների հիշատակը 1 րոպե լռությամբ: Մենք ցավակցում ենք, բայց վստահ ենք, որ դա ոչ մի

կերպ չի ազդի Ֆրանսիայում Եվրո-2016-ի անցկացման վրա,- ասել է Սլուցկին «Матч ТВ»-ի եթերում:

Փարիզի ահաբեկչությունների արդյունքում զոհվել են 128 մարդ, վիրավորվել 237-ը, որնցից 80-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս