Բաժիններ՝

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով Անգլիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը հետաձգվել է

Հանդիպումը պետք է տեղի ունենար երեքշաբթի:

Հետաձգման մասին հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի մամլո քարտուղար Ֆիլիպ Տուրնոն: Սակայն շանս կա, որ խաղը կկայանա Անգլիայում:

«Ֆուտբոլի ասոցիացիան ցավակցություն է հայտնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում զոհվածների հարազատներին և մտերիմներին: Այս հանգստյան օրերին մենք կկապվենք Ֆրանսիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ և կքննարկենք Լոնդոնում ընկերական հանդիպման անցկացման հնարավորությունը: Եթե ինչ-որ փոփոխություններ կատարվեն, մենք շտապ կհայտնենք դրանց մասին»,- նշել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչը:

Ուրբաթ գիշերը 3 պայթյուն է տեղի ունեցել «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս