Բաժիններ՝

Ականատեսը նկարահանել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության առաջին վայրկյանները

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ականատեսը նկարահանել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության առաջին վայրկյանները:

14 վայրկյան տևողության տեսահոլովակի սկզբում երևում են «Eagles of Death Metal» ամերիկյան ռոք խմբի երաժիշտները, սակայն մի քանի ակնթարթ հետո դահլիճում հնչում են կրակոցներ և երաժիշտները դադարեցնում են նվագը: Այնուհետև կիթառահարներից մեկը փախչում է բեմից:

Ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում մի շարք հարձակումների ընթացքում ահաբեկիչները պատանդ են վերցրել «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի մասնակիցներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30