Սերժ Թանկյանը մարտահրավեր է նետում ԴԱԻՇ-ին. «System of a Down» ռոք խմբի մենակատարը անվանել է ահաբեկիչներին վախկոտներ
Հայկական ծագումով ամերիկյան աշխարհահռչակ ռոք երգիչ, «System of a Down» (SOAD) խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում մեկնաբանել է ահաբեկչությունները, որոնք տեղի են ունեցել Լիբանանում և Փարիզում:
«Մեր սերը և աղոթքները ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են Փարիզի և Լիբանանի սարսափելի իրադարձությունների արդյունքում: Նրանք, ովքեր հարձակվում են անմեղ բնակիչների վրա համերգների ժամանակ, ռեստորաններում, սրճարաններում, շուկաներում և այլ մշկութային վայրերում և կատարում են սպանություններ, պարզապես վախկոտներ են: Մեր փարիզեցի երկրպագուները համարվում եմ լավագույններից մեկը, ես պարզապես չեմ կարողանում դադարել մտածել նրանց մասին, ովքեր մասնակցում էին ամերիկյան «Eagles of Death Metal» ռոք խմբի համերգին»,- գրել է երաժիշտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը