Գետափ-Մարտունի ավտոճանապարհը դարձել է միակողմանի
Նոյեմբերի 14-ին, ժամը 21.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 17-րդ կմ-ում ոռոգման ջրի առվակը, ողողվելով հարակից ցեխակույտի հետ, լցվել է երթևեկելի հատվածը (մոտ 70 մ.) երկարությամբ, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները, որից հետո ճանապարհը դարձել է ամբողջովին երթևեկելի:
Հրշեջ – փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: