Որտեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած հաշված օրերն են մնում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ավարտին, սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման հիմնադիրներից Րաֆֆի Հովհաննիսյանը երբ կվերադառնա Հայաստան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, Հովհաննիսյանը Հայաստան կվերադառնա նոյեմբերի վերջին:

«Նոր Հայաստան»-ի շրջանակներում եւս Հովհաննիսյանի այս բացակայությունը միանշանակ չի ընկալվում: Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ր. Հովհաննիսյանը նոյեմբերի վերջին տասնօրյակում կվերադառնա Հայաստան, կմասնակցի ոչ-ի քարոզարշավին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս