
«Միստեր Բինն» ամուսնալուծվել է կնոջից հանուն նոր ընկերուհու

«Միստեր Բին» սերիալի աստղ Ռոուեն Ատկինսոնը 24 տարի երջանիկ էր իր կնոջ՝ Սանետրայի հետ: Զույգը հանդիպել էր դեռ 80-ականներին, ուներ երկու երեխա: Ներկայում դերասանի որդին 22 տարեկան է, դուստրը՝ 20, գրում է viva.ua-ն:
Մի քանի օր առաջ ամուսիններն սկսել էին նոր տան կառուցումը Օքսֆորդշիրում: Ամեն ինչ իդեալական էր, մինչ դերասանը չհայտարարեց ամուսնալուծվելու իր ցանկության մասին:
Նման որոշման պաճառը երիտասարդ դերասանուհի Լուիզ Ֆորդն է:
60-ամյա կատակերգակ դերասանը սիրահարվել է գեղեցկուհուն ու հայտարարել կնոջը ամուսնալուծվելու ցանկության մասին:
Դերասանն ամենևին էլ չի մտահոգվում, որ իր նոր ընկերուհին իրենից գրեթե 30 տարով փոքր է:
Դերասանը համաձայնության է եկել կնոջ հետ:
Աղբյուրների համաձայն՝ Սաենտրան անակնկալի է եկել նախկին ամուսնու դավաճանությունից: