«Քարավանատուն» կոչվող հատվածի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել
Նոյեմբերի 10-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքի «Քարավանատուն» կոչվող հատվածի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 85 AO 885 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 85AO885 պ/հ (վարորդ Արման Հարությունյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Ժ.12:15-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Տեղում իրականացվել է նկարահանում: