
Քրիստինե Պեպելյան-«Աղոթք». Երգ՝ նվիրված Տուլայի վթարից զոհվածների հիշատակին

«Ձեզ ենք ներկայացնում Ա-ԹԻՎԻ հեռուստաընկերության «ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԻԿԸ » հեռուստանովելի ԱՂՈԹՔ երգը:
Երգ այն մասին, որ հավատը օգնում է ապրել, երգ այն մասին որ հույսը միշտ նոր դռներ է բացում:
Այս երգը զրույց է ու ես մեծ հույս ունեմ, որ այս զրույցը կհասնի ձեր սրտերին:
Ու չնայած այն հանգամանքին, որ այս երգը նախապես գրվել է «ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԻԿԸ» հեռուտանովելի համար, թույլ տվեք այսօր այն նվիրել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից զոհված մարդկանց հարազատներին:
Համբերություն ձեզ….»,- գրում է երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում: