Բաժիններ՝

Զգեստը, ինչով մենք քնում ենք, շատ բան կարող է պատմել մեր մասին

Կանայք

Խավավոր կտորից կիպ պիժամա

Շատ բարի մարդ է, փափուկ և հարմարվող բնավորությամբ, ով միշտ պատրաստ է ուրիշներին օգնել: Սիրում է հավաքույթներ, երեկոներ և ճանապարհորդություններ:

Երկար գիշերազգեստ

Շատ ռոմանտիկ մարդ է, ուժեղ ենթարկվում է տպավորությունների, զգացմունքային է: Նրան շատ է հետաքրքրում՝ ինչ են իր մասին մտածում մարդիկ, և նա միշտ աշխատում է լավ տեսք ունենալ:

Կարճ, կիսաթափանցիկ, ժանյակավոր գիշերազգեստ

Այս կինը պաշտում է կոմպլիմենտները, սիրում է քնքշանք և նրբություն: Կանացիության մարմնացում է: Հաճախ հյուր է շքեղ ընդունելություններում և երեկույթներում: Նա երբեք բաց չի թողնի իր գեղեցկությունը ցուցադրելու հնարավորությունն այն բանի համար, որպեսզի տղամարդիկ հիանան իրենով:

Մանկական պիժամա

Տնակյաց է, սիրում է հարմարավետություն: Խուսափում է անկայունությունից: Նա վստահ է, որ ամուսինն իր իսկական պաշտպանն է, և գնահատում է դա: Շատ վստահելի մարդ է. նա երբեք աշխատանքում և ընտանեկան կյանքում ոչ մեկին անհարմար կացության մեջ չի գցի:

Բամբակե գործվածքից շապիկ

Բաց մարդ է, բոլորի հետ կարող է լեզու գտնել, բարյացակամ է: Բոլորն արժանիորեն նրան հարգանքով են վերաբերվում: Եվ նա միշտ ապացուցում է, որ իսկապես արժանի է այդ հարգանքին:

Քնում է առանց զգեստի

Շատ անկանխատեսելի կին է, վստահ իր վրա և անկախ: Ոչ մի արգելքի առջև կանգ չի առնում: Նա կարողանում է վստահել մարդկանց, բայց չի ներում կեղծավորությունը և երկերեսանիությունը: Չի շփվում ինտրիգանուհիների հետ, չի սիրում կոկետություն:

Տղամարդիկ

Լողավարտիք

Սիրում է շրջապատված լինել կարգ ու կանոնով: Լավ է վերաբերվում մոտ մարդկանց, սիրում է հոգ տանել ուրիշների մասին: Միշտ հիշում է կարևոր տոների ամսաթվերը:

Պիժամա

Միակնասեր է: Պրակտիկ է և աշխատասեր: Նպատակասլաց մարդ է: Զբաղվում է սպորտով, սիրում է նոր տպավորություններ և ճանապարհորդություններ:

Պիժամայի անդրավարտիք

Մարդ, ով գիտի իր գինը: Չի հետևում նորաձևությանը: Սկսած գործը կիսատ չի թողնում: Սիրում է կայունություն: Ինչ-որ իմաստով պահպանողական է:

Պիժամայի շապիկ

Շրջապատի կարծիքն իր մասին այդքան էլ չի անհանգստացնում: Շատ ժամանակ է անցկացնում տանը: Բարի և նախանձ չունեցող մարդ է: Աշխատանքին մոտնում է մեծ էնտուզիազմով:

Քնում է առանց զգեստի

Այս մարդը զարգացած երևակայություն ունի և բավական ստեղծագործ է: Նրա ներաշխարհը շատ հարուստ է և բազմազան: Նա միշտ հասնում է իր առջև դրված նպատակներին` շնորհիվ ինքնավստահության: Աշխատավայրում աչքի է ընկնում իր էնտուզիազմով, շուտ որոշումներ կայացնելով և պրոբլեմի էությունն արագ հասկանալով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս