51-ամյա Մոնիկա Բելուչչիի նոր՝ սեքսուալ ֆոտոսեսիան
Իտալացի սեքս-խորհրդանիշ Մոնիկա Բելուչչին լուսանկարվել է նոր՝ գայթակղիչ ֆոտոսեսիայի համար, որն արվել է ֆրանսիական Lui ամսագրի համար:
Ֆոտոսեսիան դարձել է «007. Սպեկտր» ֆիլմի պրոմո-արշավի մաս, որտեղ նա դարձել էր «Բոնդի աղջիկ», հայտնում է korrespondent.net-ը: Սադրիչ ֆոտոսեսիայի հեղինակն է Ջոն Ռանկինը:
Լուսանկարում Մոնիկան կեցվածք է ընդունում թափանցիկ ու ցանցավոր զգեստներով:
51-ամյա Մոնիկան գաղտնի գործակալի ընկերուհի դարձավ հասուն տարիքում: Սյուժեում նա մարմնավորում է Լյուսիա Սկիարային՝ հայտնի հանցագործի գեղեցիկ այրուն, ում հետ Բոնդը սիրավեպ է սկսում: