Բաժիններ՝

Ցույց կտանք «Արսենալին» իսկական «Բավարիան»

«Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը հայտարարել է, որ մյունհենցիները լի են վճռականությամբ «Արսենալից» վրեժ լուծելու՝ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղում 0:2 հաշվով կրած պարտության համար: Մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրի խաղն այս 2 թիմերի միջև տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Մյունհենում:

Այս մրցաշրջանում «Բավարիան» մի քանի ռեկորդ է սահմանել գերմանական թիմերի համար և պարտվել է միայն «Արսենալին»:

«Չորեքշաբթի մենք «Արսենալին» ցույց կտանք իսկական «Բավարիան»: Այս անգամ մենք կօգտագործենք մեր պահերը և կվերցնենք 3 միավոր»,- ասել է Վիդալը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս