Բաժիններ՝

Հաջորդ տարի աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում

Հաջորդ տարի աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Բյուջեի մեջ աշխատավարձերը սոցիալական այդքան մեծ ազդեցություն չեն կարող թողնել: 2 տարի առաջ կտրուկ բարձրացեցրինք, բյուջեից 80 մլրդ տարեկան դրեցինք միայն աշխատավարձերի բարձրացմանը: Հարց է՝ հարկավո՞ր էր նման ձևով կտրուկ բաձրացնել»,- ասաց Պ.Սաֆարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին` արդյոք հաջորդ տարի նախատեսվո՞ւմ է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում:

Ըստ նրա՝ այս հարցը պետք է նայել գնաճի տեսակետից: Փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակների առումով հնարավոր կլինի բարձրացնել, եթե ԱԺ-ում քննարկումների արդյունքում գտնեն գումարներ, որ կարելի է տեղաբաշխել թոշակների վրա:

Ն.Զոհրաբյանը նկատեց, որ ամեն դեպքում իրենք կներկայացնեն առաջարկ՝ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս