Բաժիններ՝

Հայտնի մարդկանց արտասովոր հոբբիները

Հաջողակ մարդկանաց կյանքի նկատմամբ հետաքրքրությունը միանգամայն բնական է:

Բայց պետք չէ մոռանալ, որ ինչ բարձրունքների էլ որ նրանք հասած լինեն գիտության, արվեստի կամ բիզնեսի մեջ, նրանք միևնույնն է մնում են մարդ և մարդկային ոչինչ նրանց համար օտար չէ:

Հանճարներին նույնպես հանգիստ է պետք:

Այս հոդվածից Դուք կիմանաք հայտնի մարդկանց հետաքրքրությունների մասին և որոշները դրանցից Ձեզ վստահորեն կզարմացնեն:

1. Իլոն Մասկ – Ջեյմս Բոնդի երկրպագու

Այս հայտնի ինժեները, ձեռնարկատերը, ներդրողը և գյուտարարը մեզ առաջին հերթին հայտնի է որպես SpaceX, Tesla Motors և PayPal ընկերությունների հիմնադիր: Սակայն կոլեկցիոներների մեջ նա հայտնի է որպես Ջեյմս Բոնդի հետ կապված շատ իրերի տիրապետող: Օրինակ, Իլոն Մասկին է պատկանում այս կինոհերոսի ավտոմեքենաներից մեկը (Lotus Esprit 1977թ.), որը ֆիլմում հեշտությամբ վերածվում էր սուզանավի:

2. Ուորեն Բաֆֆետ – կիթառահար

Քչերը գիտեն, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և իր երկրորդն իր կարողությամբ ԱՄՆ բնակիչը հանդիսանում է հավայան ուկուլելե կիթառի երկրպագու: Ընդ որում, նա ոչ միայն այդ գործիքների մեծ հավաքածու ունի, այլ ինքը շատ լավ նվագում է և նույնիսկ չի ամաչում ելույթ ունենալ հանրության առջև:

3. Բիլ Գեյթս – ընթերցասեր

Microsoft ընկերության հիմնադիրը հարցազրույցում խոստովանել է, որ սիրում է խաղալ թենիս և բրիջ: Բայց նրա գլխավոր կիրքը վաղ հասակից եղել է և մինչև հիմա մնում է ընթերցանությունը: Գեյթսը հատուկ մարդ է վարձել, ով լրացնում է իր գրադարանը հազվագյուտ գրքերով, իսկ 1994թ. նա 30.8 մլն դոլարով գնել է Լեոնարդո Դա Վինչիի 15-րդ դարի ստեղծագործության ձեռագիրը:

4. Թոմաս Էդիսոն – դիետոլոգ

Գործնականում 20-րդ դարի ոչ մի տեխնիկական նվաճում գլուխ չի եկել առանց այս հանճարեղ մարդու գյուտերի: Էդիսոնը հայտնագործել կամ կատարելագործել է այնպիսի բաներ, ինչպիսիք են հեռախոսը, հեռագիրը, կինոխցիկը և այլն: Եվ նույնիսկ հեռախոսային խոսակցության սզբում «ալո» ասելը հենց ինքն է առաջարկել: Իսկ ահա հայտնագործություններից ազատ ժամանակ նա ուսումանսիրում էր տարբեր դիետաներ և նրանց ներգործությունը մարդու օրգանիզմի վրա: 1930թ. Էդիսոնի մահվանից 1 տարի առաջ նրա կինը հարցազրույցում ասել է, որ «ճիշտ սնվելը հանդիսանում է նրա մեծագույն հոբբիներից մեկը»:

5. Հենրի Ֆորդ – տեխնիկայի թանգարանի հիմնադիր

Լեգենդար ամերիկացի ձեռնարկատերը, ով հսկայական ջանքեր է գործադրել ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման համար, հետաքրքրվում էր պատմությունով ընդհանրապես և արդյունաբերական հեղափոխության պատմությունով մասնավորապես: Նա հսկայական միջոցներ է ծախսել այն բանի համար, որպեսզի մեկ տեղում հավաքի հայտնի շենքերի, մեքենաների և հուշարձանների իրական օրինակներ և մակետներ: 1929թ. բացվել է թանգարան բաց երկնքի տակ, որը կոչվում էր Henry Ford Museum, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ որպես Greenfield Village:

6. Ուոլտ Դիսնեյ – երկաթուղագործ

Ուոլտ Դիսնեյը սիրել է գնացքներ: Այն աստիճան, որ Դիսնեյ Լենդներից ոչ մեկը չէր լինում առանց խաղալիք երկաթգծի, իսկ նրա աշխատասենյակում տեղադրված էր գնացքի հսկայական մոդել: Դիսնեյի տան շուրջը կառուցված էր երկաթուղու կրկնօրինակ` կամուրջով և երկաթուղային շարժակազմով, որով հաճույքով զբոսնում էր տան տերը` իր հյուրերի հետ:

7. Նիկոլաս Տեսլա – աղավնասեր

Ռադիոյի, ռոբոտատեխնիկայի և փոփոխական հոսանքի գեներատորի հայտանգործողը, մարդ, ով ժամանակակիցների խոսքերով «հայտանգործել է 20-րդ դարը», շատ էր սիրում աղավնիներ: Նա զբոսանքների ժամանակ կերակրում էր վայրի աղավնիներին, իսկ երբ հիվանդ էր և չէր կարող դա ինքնուրույն անել, ապա հատուկ մարդ էր վարձում, ով կերակրում էր թռչուններին:

8. Մարկ Ցուկերբերգ – մարդ, ով ամեն տարի փոխում է հոբբին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիրը բազմակողմանի մարդ է, ով ամեն տարի նոր հետաքրքրություն է ձեռք բերում:

«Ամեն տարի ես ինքս ինձ նոր մարտահրավերի առջև եմ կանգնեցնում, որպեսզի ինչ-որ բան իմանամ աշխարհի մասին, լայնացնեմ մտահորիզոնս, ինձ կարգապահություն սովորեցնեմ: Անցյալ տարի ես չինարեն էի սովորում»,- Մարկ Ցուկերբերգ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս