
«Յուվենթուս» – «Տորինո» 2:1. Այս հաղթանակը բոլորիս համար էր, նրանց, ովքեր հավատում են «Յուվենթուսին» և ապրում են այդ թիմով տարին 356 օր. Ջանլուիջի Բուֆֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կիսվել է Իտալիայի առաջնության «Տորինոյի» հետ խաղից ստացած իր տպավորություններով:
«Այս հաղթանակը բոլորիս համար էր, նրանց, ովքեր հավատում են «Յուվենթուսին» և ապրում են այդ թիմով տարին 356 օր:
Ցանկանում եմ պատշաճը հատուցել «Տորինոյին», նրա ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Այսօր մեզ համար շատ դժվար էր: Բայց այսօր նրանք վերադառնում են տուն կրած պարտությունից հետո»,- ասել է Բուֆֆոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը