
Նրանք եղել են Սինայում կործանված ռուսական ինքնաթիռում

Ռուս քննիչները ձեռնամուխ են եղել երեկ Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի «սև արկղերի» ուսումնասիրմանը:
Մինչ այժմ պարզ չէ, թե ինչը կարող էր աղետի պատճառ դառնալ: Ինքնաթիռը լիցքավորվել էր որակյալ վառելիքով, եղանակը եղել էր նորմալ, նախորդ չվերթի օդաչուն, որը ղեկավարել է ինքնաթիռը, հայտնել է, որ ինքնաթիռը եղել է սարքին վիճակում:
Մինչ ընթանում է հետաքննությունը, gazeta.ru-ն սգո օրը հիշում է բոլոր զոհերին՝ ներկայացնելով նրանց լուսանկարները:
Հիշեցնենք,որ «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է երեկ Սինայի թերակղզում թռիչքից 23 րոպե անց: