
Ռուս աղջիկը և նրա ընկերը ծախսել են 300 հազար դոլար, որպեսզի նմանվեն Բարբիին և Քենին

Անաստասիա Ռեսկոսը և նրա ֆրանսիացի զուգընկերը` Քվենթին Դեխարը, ծախսել են 309 հազար դոլար` պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի նմանվեն Բարբի տիկնիկին և Քենին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, սիրահարները ենթարկվել են մոտ 15 պլաստիկ վիրահատությունների, որոնք վճարվել են Անաստասիայի և Քենի ծնողների կողմից:
Աղջիկն առաջին անգամ վիրահատության ենթարկվել է 17 տարեկան հասակում, իսկ տղան` 18-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը