Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ջրերից բռնված յուրաքանչյուր ձուկ պատկանում է թագուհուն. հետաքրքիր փաստեր թագավորական ընտանիքի մասին

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հաճախ դառնում է բամբասանքների օբյեկտ: Այդ ընտանիքի կյանքը թվում է հեքիաթային և խելահեղ հարուստ: Սակայն թագավորական ընտանիքի անդամների մասին կա շատ հետաքրքիր ինֆորմացիա…

Հարստությունը

Կարծիք կա, որ Մեծ Բրիտանիայի թագուհին բառացիորեն լողում է ոսկու մեջ և կարող է իրեն թույլ տալ այն ամենը, ինչ ցանկանում է: Դա այդքան էլ այդպես չէ, քանի որ թագավորական ընտանիքը երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 257-րդ տեղը: Թագուհու կարողությունը հավասար է ընդամենը 550 մլն դոլարի: Այ իսկ կալվածքը տպավորում է իր տարածքով, որը կազմում է 11 հազար քառակուսի մետր: Ընտանիքի հսկայական տունն ունի 774 սենյակ: Սպասարկող անձնակազմը կազմված է 800 մարդուց: 2_640x360

Դելֆինը ձու՞կ է

13-րդ դարում Էդուարդ 2-րդը հրաման է արձակել, ըստ որի յուրաքանչյուր «թագավորական ձուկ», որը բռնվել է Մեծ Բրիտանիայի ջրերից, պատկանում է Ընտանիքին: Զարմանալին այն է, որ այս ցուցակի մեջ մտնում են ոչ միայն թառափները, այլ նաև կետերը և դելֆինները, որոնք պատկանում են կաթնասունների դասին: 3_640x353

Ծննդյան օրը

Թագուհին տարեկան 2 ծննդյան օր է նշում. 21 ապրիլի (լույս աշխարհ գալու պաշտոնական ամսաթիվ) և մայիսի կեսերին: Երկրորդն ընտրվում է համաժողովրդական տոնակատարության համար:

Թագուհին

Էլիզաբեթ 2-րդ թագուհին կառավարում է միապետությունը բոլորից երկար: Այս տարի լրանում է նրա գահին լինելու 64 տարին: Շատերին հետաքրքրում է, թե ինչ է թագուհու պաշտոնական ազգանունը: Թագուհու ազգանունն է Մաունթբեթթեն-Վինձոր: 4_640x480

Օրինակելի ժառանգորդները

Արքայազն Ուիլիամը հանդիսանում է գահի ամենախելացի ժառանգը, քանի որ նա Սենդ-Էնդրյուսում սովորելու ժամանակ փայլուն առաջադիմություն է ցուցաբերել: Արքայազնի կինը` Քեյթ Միդլթոնը նույնպես այստեղ է սովորել: Հերցոգուհին ստացել է արվեստի պատմության համալսարանական աստիճան: Հետաքրքիրն այն է, որ Քեյթը բարեկամական կապ ունի Ջորջ Վաշինգթոնի հետ: 6_640x457

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս