
«Խետաֆե» – «Բարսելոնա» 0:2. Մենք պրակտիկորեն իդեալական խաղ անցկացրեցինք. Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» հետ խաղը:
«Մենք պրակտիկորեն իդեալական խաղ անցկացրեցինք: Սովորաբար այս դաշտը մեզ հարմար չի լինում, բայց մենք հենց սկզբից լավ խաղացինք և վերահսկեցինք խաղը: Առանձնակի պրոբլեմներ մրցակիցը չկարողացավ ստեղծել. մենք լավ հարձակվում էին և ցուցադրեցինք կազմակերպված ֆուտբոլ:
«Խետաֆեի» դեմ խաղալ հեշտ չէ և այս հաղթանակը մեր թիմի վաստակն է. մենք ստիպեցինք մրցակցին պարտվել»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը