Բաժիններ՝

«Սուոնսի» – «Արսենալ» 0:3. Նախորդ մրցաշրջանում «Սուոնսին» «Արսենալի» հետ խաղերում վերցրեց 6 միավոր, այնպես որ մենք առաջընթաց ունենք. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանություններ է արել «Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Նախորդ մրցաշրջանում «Սուոնսին» «Արսենալի» հետ խաղերում վերցրեց 6 միավոր: Սա ցույց է տալիս, որ մենք առաջընթաց ունենք: 2-րդ խաղակեսում «Արսենալը» լրիվ ուրիշ թիմ էր:

Առաջին գոլից հետո խաղը դարձավ մերը. դաշտում մեկ հաղթող կար: Երկրորդ խաղակեսում մենք ավելացրեցինք տեմպը և «Սուոնսիի» համար ավելի ծանր դարձավ:

Ժիրուից ես ստացա այն, ինչ ուզում էի: Ինչքան մենք քիչ ենք խոսում, այնքան ավելի լավ ենք խաղում: Սրանում է մեր աշխատանքը և Օլիվիեն այն կատարում է: Քեմբելը լավ խփեց իր գոլը: Հոելը դեռ երիտասարդ ֆուտբոլիստ է, նա պետք է սպասի իր շանսին»,- ասել է ֆրանսիացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս