Բաժիններ՝

Կատուների ամենաթանկ ցեղատեսակները

Կատուները նուրբ և քնքուշ էակներ են, որոնք ավելի քան 10 հազար տարի ապրում են մարդու կողքը և այսօր համարվում են ամենահայտնի տնային կենդանիները: Կախված հազվագյուտությունից և ցեղատեսակի մաքրությունից, կատուների գինը կարող է տատանվել մի քանի հարյուրից մինչև մի քանի տասնյակ հազար դոլար:

Ձեզ ենք ներկայացնում կատուների 18 ամենաթանկ ցեղատեսակները:

1. Սավաննա

Առաջացել է Սերվալի և ընտանի կատվի սերումից: Ամենախոշոր ցեղատեսակն է (քաշը – 15կգ, հասակը – 60 սմ): Գինը` 4000-22000 դոլար: 1_640x800

2. Չաուզի

Ընտանի կատուների ամենահազվագյուտ ցեղատեսակներից մեկը, որն առաջացել է ընտանի աբիսինյան կատվի և վայրի աֆրիկյան կատվի սերումից: Գինը` 8000-10000 դոլար: 2_640x555

3. Կաո-Մանի

Թայլանդական ծագման կատուների ցեղատեսակ: Հին Սիամում Կաո-Մանիները ապրում էին միայն թագավորական ընտանիքում: Գինը` 7000-10000 դոլար: 3_640x640

4. Սաֆարի

Կատուների հազվագյուտ հիբրիդային ցեղատեսակ, որն առաջացել է սովորական ընտանի կատվի և հարավամերիկյան վայրի կատվի սերման արդյունքում: Գինը` 4000-8000 դոլար: 4_640x427

5. Բենգալյան կատու

Հիբրիդային ցեղատեսակ, որն առաջացել է 1980թ., ԱՄՆ-ում, ասիական ընձառյուծային կատվի և ընտանի կատվի սերումից: Գինը` 1000-4000 դոլար: 5_640x338

6. Ամերիկյան Կյոռլ

Կատուների ցեղատեսակ, որն առաջին անգամ գտնվել է 1981թ., Կալիֆորնիայում: Գինը` 1000-3000 դոլար: 6_640x480

7. Թոյգեր

Կատուների խոշոր ցեղատեսակ, որն առաջացել է 1993թ., ԱՄՆ-ում: Գինը` 500-3000 դոլար: 7_640x542

8. Էլֆ

Կատուների երիտասարդ ցեղատեսակ, որն առաջացել է 2006թ., ԱՄՆ-ում: Խաչասերման աշխատանքում մասնակցել են ամերիկյան Կյոռլը և կանադական Սֆինքսը: Գինը` 2000 դոլար: 8_640x582

9. Սերենգետի

Ընտանի կատուների ցեղատեսակ, որն առաջացել է 1994թ., Կալիֆորնիայում` բենգալյան և արևելյան կատուների խաչասերման արդյունքում: Գինը` 600-2000 դոլար: 9_640x315

10. Ռուսական երկնագույն

Կարճամազ կատուների ամենահայտնի ցեղատեսակներից մեկը: Գինը` 400-2000 դոլար: 10_640x828

11. Լապերմ

Գանգուր մորթով կատուների ցեղատեսակ, որն առաջացել է 1980թ., ԱՄՆ-ում: Գինը` 200-2000 դոլար: 11_640x801

12. Մեյն-կուն

Ընտանի կատուների խոշոր ցեղատեսակ (5-15կգ): Գինը` 600-1500 դոլար: 12_640x640

13. Բրիտանական կարճամազ

Կատուների միջին և խոշոր չափերի ցեղատեսակ, որոնք պաշտոնական ճանաչում են ստացել 1984թ.: Բրիտանացի արիստոկրատի գինը 500-1500 դոլար է: 13_640x422

14. Կանդական Սֆինքս

Անվախ կատուների ցեղատեսակ, որոնց պատմությունը պաշտոնապես սկսվել է 1966թ., Կանադայում, բայց կան տեղեկություններ, որ այդ տարօրինակ էակները հայտնի են եղել եգիպտական փարավոնների ժամանակներից և տարածված են եղել ացտեկների և ինկերի տաճարներում: Գինը` 400-1500 դոլար: 14_640x960

15. Սքոթիշ-ֆոլդ

Կատուներ շատ հետաքրքիր ցեղատեսակ: Այս ցեղատեսակի առաջին ներկայացուցիչը հայտնաբերվել է 1961թ., Շոտլանդիայում: Գինը` 200-1500 դոլար: 15_640x447

16. Հիմալայան կատու

Առաջացել է սիամական ցեղատեսակի և պարսկական խաչասերումից, 1950թ., ԱՄՆ-ում: Գինը` 500-1300 դոլար: 16_640x351

17. Պետերբոլդ կամ Պետերբուրգյան Սֆինքս

Կատուների ցեղատեսակ, որոնք առաջացել են 1994թ. Ռուսաստանում` արևելյան կատվի և Դոնի Սֆինքսի խաչասերումից: Գինը` 300-1300 դոլար: 17_640x921

18. Դևոն-Ռեքս

Կարճամազ ընտանի կատուների ցեղատեսակ, որոնք առաջացել են 1960թ., Մեծ Բրիտանիայում: Գինը` 400-1200 դոլար: 18_640x471

Պատարստցե Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս