Բաժիններ՝

Մարիա Շարապովան ավարտում է տարին WТА վարկանիշի 4-րդ հորիզոնականում

WТА մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերից հետո որոշվեց, թե վարկանիշային աղյուսակում ինչ տեղեր են զբաղեցրել մոլորակի ուժեղագույն 4 թենիսիստուհիները:

Իսպանուհի Գարբինիե Մուգուրուսան, չնայած որ Սինգապուրում կիսաեզրափակիչ խաղում պարտվեց լեհուհի Ագնեշա Ռադվանսկային, ավարտեց տարին 3-րդ հորիզոնականում:

Դրա համար պատճառ է հանդիսացել մյուս կիսաեզրափակչում ռուս Մարիա Շարապովայի պարտությունը չեխուհի Պետրա Կվիտովայից:

Աշխարհի առաջին ռակետը մնում է ամերիկուհի Սերենա Ուիլիամսը: 2-րդը ռումինուհի Սիմոնա Հալեպն է: WТА վարկանիշի 5-րդ և 6-րդ տեղերը կորոշվեն WТА մրցաշարի եզրափակչից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30