Բաժիններ՝

«Ռեալ» – «Լաս-Պալմաս» 3:1. Այսօր մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք միայն առաջին խաղակեսում. Ռաֆայել Բենիտես

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ամփոփել է Իսպանիայի առաջնության «Լաս-Պամլասի» հետ խաղը:

«Այսօր մենք անցկացրեցինք ևս մեկ լավ առաջին խաղակես: Լավ սկսեցինք խաղը, խփեցինք 2 գնդակ, բայց երկրորդ խաղակեսում գցեցինք տեմպը և սկսեցինք վատ վերահսկել գնդակը: Այսօր մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք միայն առաջին խաղակեսում:

Նորեկները լավ խաղ անցկացրեցին: Խեսեն, Վասկեսը և Կազեմիրոն օգնում են թիմին միավորներ վաստակել: Վնասվածք ունեցողներին հեշտ չի լինի ետ նվաճել իրենց տեղերը կազմում: Այսպիսի մրցակցությունը թիմում կօգնի մեզ հաղթանակներ տանել:

Ֆուտբոլիստները պետք է ցույց տան, թե ինչի են ընդունակ դաշտում: Դա միակ ճիշտ ճանապարհն է»,- ասել է Բենիտեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30