Բաժիններ՝

«Չելսի» – «Լիվերպուլ» 1:3. Ես ոչինչ չունեմ Ձեզ ասելու. Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարճ մեկնաբանել է խաղի արդյունքը, որում իր թիմը 1:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:

«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից պորտուգալացի մասնագետի հնարավոր հեռացման մասին լուրերի ֆոնի վրա երեկվա մրցամարտը «Լիվերպուլի» դեմ «Սթեմֆորդ Բրիջում», որն ավարտվեց տան տերերի պարտությամբ, ավելի ուժեղացրեց ճնշումը մարզչի վրա:

Ետխաղային հարցազրույցում արիստոկրատների մարզիչը ծայրահեղ լակոնիկ էր:

«Ես ոչինչ չունեմ Ձեզ ասելու: Երկրպագունե՞րը: Նրանք հիմար չեն, բոլորն ամեն ինչ տեսնում են: Իմ ապագան «Չելսիու՞մ»: Ես դրա համար չեմ անհանգստանում»,- հայտարարել է պորտուգալացին Sky Sports-ի լրագրողներին:

Հիշեցնենք, որ տվյալ պահին Ժոզե Մոուրինիոյի թիմը, հավաքելով 11 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30