Բաժիններ՝

Եվրոպական խոշորագույն ավիաընկերությունները հրաժարվել են թռիչքներ իրականացնել Սինայի թերակղզու վրայով

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություննեերը՝ Lufthansa-ն ու Air France-KLM-ը, որոշել են փոխել Եգիպտոսի վրայով իրենց ինքնաթիռների երթուղին:

Նման որոշումն ավիափոխադրողները բացատրել են անվտանգության նկատառումներով, հայտնում է Reuters-ը:

Lufthansa-ն ու Air France-KLM-ը մտադիր են սպասել ռուսական Airbus 321 ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքներին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական «Կոգալիմավիան», որի ինքնաթիռն աղետի է ենթարկվել այսօր Սինայի թերակղզում, մտադիր չէ հրաժարվել Սինայի թերակղզու վրայով թռիչքներից:

«Երթուղիները հաստատվել են ու համաձայնեցվել: Դրանք փոխելու հիմքեր դեռ չկան»,- Interfax-ին հայտնել են ընկերության ղեկավարությունից:

Գերմանիայի իշխանությունները դեռ հոկտեմբերի 6-ին էին նախազգուշացում տարածել՝ մատնաշելով Սինայի թերակղզում քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող վտանգի մասին:

Փաստաթղթում ասվում էր, որ 8 հազար մետրից ցածր բարձրության վրա թռիչքների իրականացման ժամանակ կա ռիսկ, որ իսլամիստ ահաբեկիչները կփորձեն խոցել ինքնաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս