
Պեդրոն մտադրություն չունի վերադառնալ «Բարսելոնա»

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, ով այսօր հանդես է գալիս «Չելսիի» կազմում, չի պատրաստվում վերադառնալ կատալոնյան ակումբ:
Ավելի վաղ որոշ իսպանական ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Պեդրոն զղջացել է, որ լքել է «Բարսելոնան» և տեղափոխվել է անգլիական ակումբ:
Սակայն Պեդրոն չի էլ մտածում վերադառնալ «Բարսելոնա», որի մասին ցանկացել է հայտարարել և հերքել տեղեկությունը: Բայց ավելի ուշ ֆուտբոլիստը փոշմանել է և ոչինչ հրապարակայնորեն չի ասել:
Պեդրոն գերազանց հասկանում է, որ ինքը քիչ շանսեր կունենար Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի նման ֆուտբոլիստների հետ մրցակցությունում: Նա հեռացել է «Բարսելոնայից» մեծ խաղային պրակտիկայի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը