IKEA-ն փոխակերպել է մանկական նկարները իսկական խաղալիքների
Տարիներ շարունակ IKEA շվեդական կազմակերպությունը իրականացնում է մի ակցիա. այն վաճառում է զվարճալի փափուկ խաղալիքներ և ստացված եկամուտի մի մասը հատկացնում է բարեգործությանը: Բայց այս անգամ խաղալիքները պատրաստվել են հենց երեխաների նկարների հիման վրա:
10 հաջողակների նկարները կենդանություն են ստացել և այժմ վաճառվելու են ամբողջ աշխարհի խաղալիքների խանութներում: Յուրաքանչյուր վաճառված խաղալիքից 1 դոլարը կամ 1 եվրոն տրամադրվում է ՈւՆԻՍԵՖ-ին (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) և «Փրկենք երեխաներին» հիմնադրամին:
Տիմիո, 4 տարեկան, Բելգիա 
Ստելլա, 6 տարեկան, Կիպրոս 
Դորա, 7 տարեկան, Մեծ Բրիտանիա 
Կոեն, 10 տարեկան, Նիդերլանդներ 
Ալբերտ, 7 տարեկան, Ռումինա 
Յու-Չեն Բու, 6 տարեկան, Թայվան 
Մայա, 8 տարեկան և Ջոն, 5 տարեկան, Նորվեգիա 
Տերրենս, 6 տարեկան, Մալայզիա 
Կարլա, 10 տարեկան, Խորվաթիա 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

