
Իշխանությունները երբեք ընտրակեղծիքների չեն գնացել. Գալուստ Սահակյան

Մարզպետներին իրենց մարզերում քարոզչության պատասխանատու նշանակելը վարչական ռեսուրսի օգտագործում չէ: Նման համոզմունք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ամեն քաղաքական ուժ ինչ ռեսուրս ունի, այդ ռեսուրսներն էլ օգտագործում է: Մարզպետները երբ որ նշանակվում են շտաբի պետ, բնականաբար, աշխատանքային ժամին որևե քարոզչության չեն մասնակցում»,- ասաց Գ.Սահակյանը:
Ըստ նրա՝ մտավախություն չկա, որ բնակչությունը դեմ կքվեարկի, քանի որ տարիներ շարունակ կարողացել են հաղթահարել ընտրությունները. «Կարծում եմ, որ մեր պատգամավորներն իրենց մասնակցությամբ, քարոզչության միջոցով կկարողանան բնակչությանը ներկայացնել: Իշխանությունները երբեք ընտրակեղծիքների չեն գնացել: Այսօրվանից արդեն ընդդիմությունը գիտի, որ ռեսուրսները քիչ են և արդեն խոսում է ընտրակեղծիքների մասին: Այսպիսին են եղել նորանկախ պատմության բոլոր ընտրությունները»: