
ԶԼՄ-ները հաղորդել են Սերենա Ուիլիամսի հղիության մասին

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը գտնվում է հղիության 4-րդ ամսում: Այս մասին հաղորդում է Celebtricity.com-ը` հղում տալով թենիսիստուհու մտերիմ ընկերոջը:
Ըստ աղբյուրի տեղեկության, ապագա երեխայի հայրը կանադացի ռեփեր Դրեյկն է:
34-ամյա թենիսիստուհու հղիության մասին լուրը հաստատել է նաև երգչին մոտ կանգնած աղբյուրը, նշելով, որ 29-ամյա արտիստը պատրաստվում է իր նոր ձայնասկավառակի շապիկին վրա պատկերել թենիսիստուհու ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը