
«Բավարիա» – «Քյոլն» 4:0. Հազար հաղթանակը նշանավոր նվաճում է: Ես շատ հպարտ եմ, որ հանդիսանում եմ «Բավարիայի» մարզիչը. Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքը հայտնեց «Քյոլնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, որը դարձավ մյունհենցիների համար հազարերորդը Բունդեսլիգայում:
«Հազար հաղթանակը նշանավոր նվաճում է բոլորի համար` մարզիչների, երկրպագուների, ֆուտբոլիստների և աշխատակիցների: Ես շատ եմ հպարտանում, որ «Բավարիայի» մարզիչն եմ:
«Քյլոնի» հետ խաղը բարդ ստացվեց: Մենք շատ քիչ ազատ տարածություն ունեինք:
Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե հոգեբանորեն ինչ դժվար է ամեն շաբաթ հաղթել»,- ասել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը