Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է տնային կալանքից փախած հայ «օրենքով գող» Սուրեն Թավադովը (Սուրիկ)

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տնային կալանքից փախած ծագումով հայ «օրենքով գող» Սուրեն Թավադովին, ով կրիմինալ շրջանակներում առավել հայտնի է Սուրիկ կամ Սուրեն Անդիջանսկի անունով: Այս մասին TASS-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիաքբերովը:

«Այսօր առավոտյան ոստիկանները Մոսկվայի բնակարաններից մեկում ձերբակալել են Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացուն, ով իրեն «օրենքով գող» է համարում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ոստիկանները նրա մոտից հայտնաբերել էին ու առգրավել 7,75 գրամ հերոին: Դատարանը 1976թ. ծնված տղամարդու համար որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը, ինչից հետո նա կրում էր հատուկ էլեկտրոնային թևնոց:

«Սակայն քաղաքացին կոտրել էր թևնոցն ու ինքնակամ լքել բնակության վայրը: Ներկայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- հայտնել է Գալիաքբերովը:

Primecrime-ը հայտնում է, որ Թավադովը եղել է Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) կլանի անդամ։

Կայքի տվյալով՝ Սուրեն Թավադովը թագադրվել է 2005 թականի սկզբին Դեդ Հասանի օրհնությամբ: Նշվում է, որ Սուրիկը ծնվել է բավական բարեկեցիկ ընտանիքում:
Նրա կրիմինալ կարիերան սկսվել է Նովոռոսիյսկից: 1_640x464 2_640x416 3_640x442 5_640x445

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս