Ռազմական գործողությունների հետևանքով 50 հազար սիրիացի է հեռացել Հալեպից. ՄԱԿ
Շուրջ 50 հազար հալեպցի է հեռացել քաղաքից Սիրիայի այդ շրջանում ակտիվացած ռազմական գործողություններից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի օգնական Ֆարխան Հակը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի կոորդինացման վարչությունը հայտնում է, որ մարդկանց թիվը, ովքեր Սիրիայի Հալեպի շրջանից հեռացել են ռազմական հարձակողական գործողությունների պատճառով, ներկայում մոտ 50 հազար է: Մարդկանց հարկավոր են վրաններ, ջուր, տնտեսական ապրանքներ ու սնունդ: Մեր մարդասիրական գործընկերներն օգնում են բավարարել տեղահանված մարդկանց կարիքները»,- ասել է նա:
Հակը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին տեղային զինադադարը, որը կնքվել էր Սիրիայի կառավարական ուժերի ու ընդդիմության միջև Սիրիայի տարբեր շրջաններում, թույլ էին տվել ԱՄԿ-ին ու նրա գործընկերներին մարդասիրական օգնություն հասցնել Իդլիբ ու Դամասկոս նահանգների 30 հազար բնակչի:
ՄԱԿ-ի տվյալով՝ Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն-ը դարձել է փախստական: